english հայերեն русский
Ծառայություններ
Կենտրոնի գրասենյակային տարածքների ընդհանուր մակերեսը 7500մ2 է, և շենքն առանձնանում են հարմարավետ նախագծով և ժամանականից դիզայնով: Շքամուտքին հաջորդող ընդարձակ նախասրահը տանում է դեպի կոնֆերանս դահլիճներ, առողջարարական կենտրոն, լոբբի-բար, ճաշարան: Էրեբունի Պլազան ունի նաև մեքենաների վերգետնյա հարմարավետ կայանատեղ: Բիզնես կենտրոնը համալրված է ժամանակակից կոմունիկացիոն ցանցով և անվտանգության պրոֆեսիոնալ համակարգով:
Գրասենյակային տարածքներ
Կառույցը տրամադրում է 7500 մ2 ընդհանուր մակերեսով գրասենյակային տարածքներ` հարմարավետ նախագծով և ժամանակակից ձևավորմամբ: Վարձակալությամբ տրվող նվազագույն մակերեսը մոտավորապես 25 մ2 է, մինչդեռ առավելագույնը անսահմանափակ է: Բոլոր գրասենյակային տարածքները ապահովված են ինժեներական անհրաժեշտ կոմունիկացիոն ցանցով (էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, հակահրդեհային ազդանշանային համակարգ և տելեկոմունիկացիոն  ցանց): Յուրաքանչյուր 150 մ2 մակերեսով վարձակալվող գրասենյակային տարածքի համար հատկացվում է մեկ տեղ ավտոկանգառում:

 
Կոնֆերանս դահլիճներ
Եթե Դուք ցանկանում եք կազմակերպել կոնֆերանսներ, խորհրդակցություններ կամ գործնական հանդիպումներ բարձր մակարդակով և միաժամանակ խուսափել կազմակերպչական հոգսերից, ապա “Էրեբունի-Պլազան” սպասում է Ձեզ: Շենքում կա հինգ կոնֆերանս սրահ, որոնք առանձնանում են ոճային առանձնահատկությամբ և ապահովված են տեխնիկական և կոմունիկացիոն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:

Կոնֆերանս դահլիճները նախատեսված են

”Էրեբունի” – 350 անձի համար

”Արգիշտի” – 25 անձի համար

”Արամէ” – 35 անձի համար

”Մենուա” – 16 անձի համար

"Սենյակ 902" - 70 անձի համար

Էրեբունի” կոնֆերանս դահլիճի ընդարձակ սրահը (առանց սյուների) թույլ է տալիս կոնֆերանսներն անցկացնել ցանկացած դասավորությամբ: Աթոռները ունեն ծալվող հարմարանքներ գրելու համար:
Լոբբի-բար և ճաշարան
Բիզնես կենտրոնի նախասրահի բարի դռները մշտապես բաց են Ձեր առջև: Այստեղ Դուք կարող եք հանդիպել Ձեր ընկերների և գործընկերների  հետ կամ պարզապես լիցքաթափվել աշխատանքից` մեկ գավաթ սուրճ խմելով: Իսկ մեկ հարկ ներքևում գտնվում է ճաշարանը` նախատեսված 160 անձի համար, որտեղ հիանալիորեն համատեղված են տեղում պատրաստվող ճաշատեսակների և ըմպելիքների մատչելի գներն ու բարձր որակը: Ներքին հարդարանքի ու ձևավորման կենսուրախ երանգները, հաճելի երաժշտությունն ու հարմարավետ կահույքը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և լիցքեր կհաղորդեն աշխատաքային օրն անցկացնելու համար:

Առողջարարական ակումբ
Աշխատանքային օրվա ավարտին Ձեզ հանգիստը կապահովի մեր Առողջարարական կենտրոնը, որն իր մեջ ներառում է մարզասրահ, լողավազան, ֆիննական բաղնիք, թուրքական “համամ”, ջակուզի: Նրբաճաշակ ինտերիերը կտրամադրի լիարժեք հանգստի, իսկ բարեհամբույր անձնակազմը Ձեզ համար բարենպաստ միջավայր կստեղծի լիցքաթափվելու համար:

Ինժեներական կոմունիկացիաների և անվտանգության ապահովման համակարգեր
Շենքում տեղադրված են աշխարհում հայտնի առաջատար կազմակերպությունների  արտադրած սարքավորումներ: Էներգոմատակարարման ժամանակակից համակարգեր, ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, օդորակման և հակահրդեհային ազդանշանային համակարգ, հրշեջ համակարգ, տեսադիտման համակարգ, անձայն վերելակներ, պրոֆեսիոնալ անվտանգության համակարգ և այս բոլորը միասին կազմում են այն կորիզը որը լիովին համապատասխանում է B+ բարձր չափանիշին:
Անվտանգ ավտոկանգառ
80 մեքենայի համար նախատեսված ավտոկանգառը, թույլ կտա խուսափել մեքենաները կայանելու խնդրից, որը հատուկ է քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային համալիրներին:
Գլխավոր | Ծառայություններ | Գործընկերներ | Նկարներ | Հետադարձ կապ
Copyright © 2009 - Erebuni Plaza.All Rights Reserved.
Կոնտակտներ:
Երևան 0010, Հայաստան
26/1 Վազգեն Սարգսյանի փ.,
(Հանրապետության հրապարակի մոտ).
Հեռ.: +374 10  510451
Ֆակս. +374 10  560568
www.erebuni-plaza.am
info@erebuni-plaza.am