english հայերեն русский
Ձեր բիզնեսի հասցեն
Բարի գալուստ Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն:

Բիզնես կենտրոնը բառացիորեն գտնվում է մայրաքաղաքի գործարար խաչմերուկում` Հանրապետության հրապարակի, կառավարական հիմնարկությունների միջազգային հայտնի ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների հարևանությամբ` կատարյալ վայր, որը կարող է դառնալ Ձեր Բիզնեսի Հասցեն:

Շենքում ամեն ինչ ստեղծվել է սիրով. շքեղության և հարմարավետության օպտիմալ համադրությունն ապահովելու համար չի անտեսվել ոչ մի մանրուք:

Ձեր ընկերության արդյունավետ աշխատանքի համար առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծելու համար բիզնես կենտրոնը տրամադրում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ծառայությունների լայն սպեկտր:

Կենտրոնի գրասենյակային տարածքների ընդհանուր մակերեսը 7500մ2 է, և շենքն առանձնանում են հարմարավետ նախագծով և ժամանականից դիզայնով: Շքամուտքին հաջորդող ընդարձակ նախասրահը տանում է դեպի կոնֆերանս դահլիճներ, առողջարարական կենտրոն, լոբբի-բար, ճաշարան: Էրեբունի Պլազան ունի նաև մեքենաների վերգետնյա հարմարավետ կայանատեղ: Բիզնես կենտրոնը համալրված է ժամանակակից կոմունիկացիոն ցանցով և անվտանգության պրոֆեսիոնալ համակարգով:

Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի հիմնական նպատակը իր վարձակալների համար առավելագույնս հարմարավետ պայմանների ստեղծումն է: Այդ իսկ պատճառով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում գրասենյակային օպտիմալ լուծումներին և հաճախորդների համար վարձակալման առավել շահավետ պայմաններին:

Բիզնես կենտրոնի հաճախորդներն ու վարձակալուները արժանվույնս կգնահատեն կենտրոնի հնարավորությունները ինչպես բիզնեսի վարման, այնպես էլ` լիարժեք հանգստի համար:
Գրասենյակային տարածքներ
Առողջարարական կենտրոն
Կոնֆերանս դահլիճներ
Լոբբի-բար և ճաշարան
Անվտանգ ավտոկանգառ
Գլխավոր | Ծառայություններ | Գործընկերներ | Նկարներ | Հետադարձ կապ
Copyright © 2009 - Erebuni Plaza.All Rights Reserved.
Կոնտակտներ:
Երևան 0010, Հայաստան
26/1 Վազգեն Սարգսյանի փ.,
(Հանրապետության հրապարակի մոտ).
Հեռ.: +374 10  510451
Ֆակս. +374 10  560568
www.erebuni-plaza.am
info@erebuni-plaza.am